Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) կողմից՝ օգոստոսի 20-26-ը Հայաստանում «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը անցկացնելու նպատակով:
Նախատեսվում է յուրաքանչյուր անդամ երկրից (10 երկիր)՝ ֆրանսերենի ազգային օլիմպիադայի հաղթող ճանաչված ավագ դպրոցի 2 աշակերտի մասնակցություն՝ իրենց ղեկավարի հետ: CREFECO-ն նպատակահարմար է գտել Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը կազմակերպել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի («Սիմոնյան» կրթական հիմնադրամ) Դիլիջանի մասնաճյուղում, որի հարկի տակ գտնվում է նաև հյուրատունը:
Ըստ հիմնավորման՝ ամառային ճամբարը, որը բացառիկ և յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման համար, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, թե՛ նոր ընկերների և աշխարհը տարբեր երկրներից եկած հասակակիցների միջոցով ճանաչելու համար: