Պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում․ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայում իր պաշտոնակցի հետ ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին․

«Այժմ շատ կարևոր է ապահովել սահմանազատման շարունակականությունը՝ հիմնված նույն Ալմա-Աթայի հռչակագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման վրա, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին հստակություն ապահովելու և ապագայում ցանկացած սադրանքից խուսափելու համար։ Չափազանց կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել ու պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։ 

Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ»,- հայտնել է նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print