Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 7,5%։
ԵԱԶԲ-ի «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ Բելառուսում աճը կկազմի 3,4%, Ղազախստանում` 5%, Ղրղզստանում` 5,5%, Ռուսաստանում` 3,0% եւ Տաջիկստանում` 8,0%:
«Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներքին ուժեղ պահանջարկը եւ հիմնական մետաղների արտահանման աճը 2024 թվականի սկզբին ապահովել են աճի բարձր տեմպեր»,- ասվում է փաստաթղթում։
«Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ ԵԱՏՄ-ում գնաճի պատկերը մնում է տարասեռ. Ռուսաստանն ու Ղազախստանն առնչվում են գնաճային բարձր ճնշման հետ, Հայաստանում պահպանվում է ցածր գնաճ, իսկ Ղրղզստանում եւ Տաջիկստանում գնաճը կարող է թիրախի ստորին սահմանից ցածր լինել։
Հայաստանում 2024 թվականին գնաճը կանխատեսվում է 1,5%-ի սահմաններում։