Վնասներ՝ քամու հետևանքով Երևանում և մարզերում

Հունիսի 20-ին՝ ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print