Եվրո-2024. Անգլիան և Դանիան ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը

Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում կայացավ Դանիա-Անգլիա դիմակայությունը։

Հաշիվը բացեցին անգլիացիները, 18-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Հարի Քեյնը։ 34-րդ րոպեին, սակայն, Դանիայի ընտրանին կարողացավ խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ Մորթեն Յուլմանը։

Երկրորդ խաղակեսում կողմերը պարբերաբար սուր իրավիճակներ էին ստեղծում միմյանց դարպասների մոտ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ՝ 1։1։

Այսօր կկայանա տուրի գլխավոր հանդիպումը, որում ուժերը կչափեն Իտալիայի և Իսպանիայի հավաքականները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print