ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ–ում նիստ կանցկացնի ՀԱՊԿ–ի և ՇՀԿ–ի միջև համագործակցության թեմայով. Լավրով

Ռուսական կողմը հուլիսի 19-ին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում նիստ կանցկացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության թեմայով։

«Ռուսաստանը, որպես այդ նիստի նախագահող, իսկ հուլիսին էլ Անվտանգության խորհրդի նախագահ, առաջարկել է այս թեման, և այն հավանության է արժանացել։ Մենք հրավիրել ենք այդ նիստին ելույթ ունենալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին»,– ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print