ՔԿ-ն մեկնաբանել է, թե ինչու է առգրավել ԼՂ նախկին նախագահի մեքենան

Մի խումբ դիմակավորված իրավապահներ այսօր մտել են Երևանում ԼՂ ներկայացուցչություն, ապա առգրավել ԼՂ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան։ 

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց քննչական կոմիտե, որտեղից այս կապակցությամբ հայտնեցին. «Դեռևս 2024թ․ փետրվարին ՔԿ-ում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում, քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, քննիչի կողմից կայացվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։ 

Այսօր իրականացվել է ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու գործընթացը»։

Նշենք, որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներն առնչվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ իրացման ու ոչ իրացման նպատակով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print