ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Kommersant-ը, այս մասին ասել է ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Նրա խոսքով, հյուպատոսական ծառայությունները կշարունակվեն։ Բացի այդ, ռուս դիվանագետներից վերցվել են հարկային արտոնությունները։
«Ամերիկացիները մեզ ծանուցում են ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը:
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։
Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։