Սյունիքում ցեմենտով բարձված բեռնատար է կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը ցեմենտով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print