ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին

ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 07:21-ին Ջերմուկ քաղաքից Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը երկկողմանի փակվել է․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:

Փրկարարները դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print