Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի

Դաղստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի։ Նրանց թվում են ոստիկաններ և քաղաքացիականներ։ Հակաահաբեկչական գործողությունների ու պաշտպանական կրակոցների հետևանքով սպանվել է վեց զինյալ գրոհային։ Զոհերից 15-ը զինվորականներ են և 4 քաղաքացիական։

Նրանցից երեքը Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։ Պաշտոնյային բերման են ենթարկել և վտարել «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print