Իսրայելը կհարկի հայ, հույն և այլ քրիստոնյա եկեղեցիներին

Քրիստոնեական մեծ եկեղեցիների առաջնորդները իսրայելական իշխանություններին մեղադրել են երկրում քրիստոնյաների ներկայության վրա «համակարգված գրոհի» ու նրանց դեմ հարկային վարույթ հարուցելու մեջ։ Հայտարարությամբ են հանդես եկել Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ու հունական ուղղափառ եկեղեցին։ 

Ըստ հայտարարության՝ այդ քայլը խաթարում է դարավոր ստատուս քվոն և արտացոլում աճող անհանդուրժողականությունը երկրում քրիստոնյաների ներկայության նկատմամբ։ Իսրայելցի պաշտոնյաները անհամաձայնությունը համարում են սովորական ֆինանսական խնդիր: Քրիստոնյա եկեղեցիները խոշոր հողատերեր են և ասում են, որ երկարամյա ավանդույթի համաձայն՝ գույքահարկ չեն վճարում: Նրանք ասում են, որ իրենց միջոցները ուղղվում են այնպիսի ծառայությունների, որոնք օգուտ են բերում պետությանը․ դպրոցներ, հիվանդանոցներ և ծերանոցներ:

Թել Ավիվի, Ռամլայի, Նազարեթի և Երուսաղեմի քաղաքապետարանները վերջին ամիսներին կամ նախազգուշական նամակներ են ուղարկել, կամ սկսել են դատական ​​գործողություններ ենթադրյալ հարկային պարտավորությունների համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print