Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն արդեն բացել են Երևան–Ապարան ճանապարհը, բայց բողոքը դեռ մնում է նույնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդենուտ գյուղի բնակիչ Վահե Շագոյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ առավոտից վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ ՌԻԴ ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար։