Գրանցվել է 703 դեպք, որից 226-ը՝ արտակարգ

Հունիսի 17-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 703 դեպք, որից 226-ը՝ արտակարգ:

«Մասնավորապես՝ հրդեհի՝ 118, փլուզման` 4, պայթյունի, դժբախտ պատահարի, տեղատարափ անձրևի, քարաթափման՝ 1-ական, ուժեղ քամու՝ 9, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման՝ 78, կեղծ ահազանգի՝ 13, ինքնասպանության փորձի՝ 18, թունավորման՝ 7, վայրի կենդանիների հարձակման` 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 222, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 45, հրդեհի կեղծ կանչի՝ 45, 52 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ:

Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print