Հայաստանում շինարարության ծավալն աճել է

Ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 35 մլրդ 574.7 մլն դրամ, իսկ հունվար-ապրիլին՝ 107 մլրդ 770.1 մլն դրամ, որոնք աճել են՝ համապատասխանաբար 17.8%-ով և 13.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

EconoMood-ի հաղորդմամբ՝ 2024թ.-ի ապրիլին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 52.1%, տրանսպորտին՝ 14.1%, կրթությանը՝ 8.7%, էլեկտրականությանը, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարմանը՝ 4.5%։

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 13 մլրդ 789.3 մլն դրամ, որոնք նվազել են 28.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print