ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին Խաչիկյանը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Մինչ տուն վերադառնալը հանգստյան օրերն անցկացրել եմ Սյունիքում՝ Հայաստանի հարավում։ Դա իսկապես անհավանական վայր է: Նրա պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ և բնության գեղեցկությունը հիացրել են ինձ։ Սյունիքի բնական գեղեցկությունը զարմանալի է, իսկ շուրջբոլորը՝ հնագույն պատմություն։ Հայերն այստեղ ապրել են հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ», – գրել է Խաչիկյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։
Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը եղել է Տաթևի «Զորաց քարեր» կոչվող համալիրում։ Նա հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա Սյունիք:
I spent the weekend in Syunik in southern Armenia before heading home. What a truly incredible place. The history, culture, lovely people and remarkable natural beauty amazed me. Thread on some of the experience. 1/7 pic.twitter.com/19S3liDM7c
— Special Representative Nina Hachigian (@SubnationalDip) June 23, 2024