Արքայադուստր Աննան գլխի վնասվածք է ստացել

Արքայադուստր Աննան թեթև վնասվածքներ և ուղեղի ցնցում է ստացել երեկ երեկոյան՝ Gatcombe Park կալվածքում և շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Վնասվածքը նա ստեցել է ձիու գլխի կամ ոտքերի հարվածից։ Արքայադուստրը Միացյալ Թագավորության հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի միակ դուստրն է՝ Չարլզ III արքայի քույրը։

«Նորին թագավորական մեծությունը մնում է Բրիստոլի Սաութմիդ հիվանդանոցում՝ կանխարգելիչ դիտարկման համար․ ակնկալվում է, որ նա լիարժեք և արագ կապաքինվի», – ասված է Բուքինգեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print