Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Մոսկվան կարող է օգնել Իրանի իշխանություններին՝ ճնշելու բողոքի ցույցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Մենք մտահոգված ենք, որ Մոսկվան կարող է խորհուրդներ տալ (Իրանի իշխանություններին), թե ինչպես լավագույնս վարվել բողոքի ցույցերի հետ», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ «Իրանն ու Ռուսաստանը գնալով ավելի են մոտենում, քանի որ նրանք ավելի մեկուսացված են»։
Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին, պատասխանելով լրագրողների կոնկրետ հարցերին, ընդգծել է, որ Վաշինգտոնը «ապացույցներ է տեսնում, որ Ռուսաստանը» դիտարկում է նման օգնության հնարավորությունը (բողոքի ցույցերը ճնշելու հարցում): Նա հրաժարվեց մանրամասներ հաղորդել։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։