ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկու առանցքային խորհրդական նրան են ներկայացրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ծրագիր, ըստ որի՝ եթե Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում, Ուկրաինան ԱՄՆ-ից ավելի շատ զենք կստանա միայն այն դեպքում, եթե այն խաղաղության բանակցություններ սկսի:
Միացյալ Նահանգները միևնույն ժամանակ կզգուշացնեն Մոսկվային, որ բանակցություններից ցանկացած հրաժարում կհանգեցնի Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության ավելացմանը։ Այդ մասին հարցազրույցում ասել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգը՝ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականներից մեկը։ Այդ մասին հայտնել է «Reuters»-ը։
Թրամփի խորհրդականներ Քելլոգի և Ֆրեդ Ֆլեյցի կողմից մշակված ծրագրի համաձայն, որոնք երկուսն էլ Թրամփի նախագահության ընթացքում՝ 2017-2021 թվականներին, ազգային անվտանգության խորհրդի շտաբի պետեր էին, խաղաղության բանակցությունների ընթացքում մարտական գծերի վրա հիմնված զինադադար կլինի: Ֆլեյցի խոսքով՝ նրանք Թրամփին ներկայացրել են իրենց ռազմավարությունը, և նախկին նախագահը դրական է արձագանքել․ «Ես չեմ պնդում, որ նա համաձայն է դրա հետ կամ համաձայն է դրա յուրաքանչյուր բառի հետ, բայց մենք ուրախ էինք ստանալ մեր արձագանքները», – ասել է նա: