Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ 

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ, լավ առևտրային և եղբայրական հարաբերություններով․

«Երբ իրական սպառնալիքներ են ծագում, ինչպես հիմա, երբ տարերքները փաստացի ոչնչացրին միակ երկաթուղին, որը Հայաստանը Վրաստանի տարածքով կապում էր մնացած աշխարհի հետ, մենք, Վլադիմիր Պուտինի որոշմամբ, արագ օգնության հասանք և ռեկորդային ժամանակում վերականգնեց երթևեկությունը»,-նշել է փոխվարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print