Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2024թ.-ի հունիսի 1-ի դրությամբ

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2024թ.-ի հունիսի 1-ի դրությամբ.

▪️ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 63.5 հազար մարդ,

▫️ ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 38.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով,

▪️  ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.3 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 5436 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 597-ը նոր ստեղծված աշխատատեղ է,

▫️ Աշխատանքի է տեղավորվել 5549 աշխատանք փնտրող (3148-ը՝ կին, 1207-ը՝ երիտասարդ, 66-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ):

▪️ Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 9566 գործազուրկի կարգավիճակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print