Իրանում լռության օր է

Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավն ավարտվել է․ երկրում լռության օր է։

Նախագահի պաշտոնի համար պայքարում է հինգ քաղաքական գործիչ։ Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը (ռեֆորմիստ)։ Փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ այլ պահպանողական թեկնածուների։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում անցկացված սոցհարցումների վերջին արդյունքների համաձայն՝ բարեփոխիչ Մասուդ Պեզեշկիյանն այժմ առաջատար դիրքերում է։ Պահպանողականներ Ջալիլին և Ղալիբաֆը համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք հայտարարվեցին երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, տեղի կունենան հունիսի 28-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print