Հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախի հանրապետության Մարտակերտ և հարակից մյուս շրջաններում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում, որի ընթացքում կլինեն ֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական կատարումներ և մշակութային այլ միջոցառումներ:
Նախագծի հեղինակ և կազմակերպիչ Կարեն Արղամանյանը նշում է, որ հայ հայտնիները վարպետաց դասեր կանցկացնեն շուրջ 350 արցախցի պատանիների համար:
Նախագծի նպատակն է բազմաբովանդակ միջոցառումներով աշխուժացել և նոր երանգ հաղորդել Արցախում բնակվող մեր հայրենակիցների կյանքին: Մարտական ոգին բարձրացնելու և ոգևորելու նպատակով` համերգային ծրագրեր կլինեն նաև սահմանին կանգնած մեր զինվորների համար:
Հավելենք, որ նախագծի իրականացման գործում իր ներդրումն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: