Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 1,9 մլրդ եվրո ֆինանսավորում։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
«Ուկրաինայի պետական բյուջե է մուտքագրվել 1,9 մլրդ դոլար ծավալով անվերապահ ֆինանսավորման տրանշ (prefinancing) Եվրամիությունից։ Միջոցները ուղղված են ԵՄ «Ukraine Facility» ֆինանսական գործիքի միջոցով», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից Եվրամիությունն Ուկրաինային գրեթե 35 մլրդ եվրո ուղղակի բյուջետային օգնություն է տրամադրել։