Հայաստանը պատրաստ է բացել սահմանները Թուրքիայի հետ. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում, մենք ձեռք ենք բերել բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծել ենք կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։

Քննարկվել է նաև սահմանի բացման հնարավորությունը երրորդ երկրների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունն այս ուղղությամբ, և ես իրապես հավատում եմ, որ արդեն ժամանակն է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Միրզոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print