Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը, և Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձավ փոխչեմպիոն։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էր երկրորդ տեղը։
Մեր հավաքականը վերջին տուրում հաղթանակի հասավ Ավստրիան ներկայացնող շախմատիստների քառյակի նկատմամբ, բայց մրցաշարին աղյուսակում առաջ գնալ չհաջողվեց, քանի որ հաղթանակ տոնեց նաև առաջատարը՝ Իսրայելի հավաքականը։
Մեր թիմում Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը հաղթեցին, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Արսեն Դավթյանը ոչ-ոքի խաղացին։
Այսպիսով` 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը տարավ 5 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի արդյունքով, մեկում էլ պարտվեց։ Հանրագումարում մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղն ու նվաճեց արծաթե մեդալը։