Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենին։
Ադրբեջանական կողմի տվյալով՝ վերջինս ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը:
Նշվում է, որ Օ’Բրայենը կարևորել է նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը, Միջին միջանցքին, էներգետիկ և այլ հարցերի:
Լրատվամիջոցների տվյալով՝ ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել COP29-ի անցկացմանը Բաքվում։