Հնդկաստանի Դելիի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկի տանիքի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 6 վիրավոր, հայտնում է Interfax-ը։ Ըստ աղբյուրի՝ վնասվել են նաև տերմինալի մոտ կայանված մեքենաները։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպի պատճառը հորդառատ անձրևներն են։
Դեպքի վայր է այցելել վարչության պետ Ռամ Մոհան Նայդուն և հայտարարել հետաքննություն սկսելու մասին։ Նա նշել է, որ փոխհատուցում կտրվի մահացածի և տուժածների հարազատներին։ Աղբյուրը հիշեցնում է, որ օդանավակայանի փլուզված հատվածի տերմինալը շահագործման էր հանձնվել 2009 թվականին։