Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլը։
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի կատարումը, կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը և Անդրկովկասի անվտանգությունը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և զարգացմանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ Պուտինը առանձին հանդիպումներ կունենա նաև Փաշինյանի և Ալիևի հետ։