ՀՀ-ում Կանադայի դեսպան Ն.Գ. պարոն Էնդրյու Թըրների հրավերով մասնակցեցինք Կանադայի օրվա 157-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորն արձանագրում է՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացումը նոր թափ է ստացել։
«Հայաստանում իր գործունեության դեռեւս 1 տարին չբոլորած դիվանագիտական ներկայացուցչությունը բացառիկ է տարածաշրջանում։ Նրա դերակատարումն աննախադեպ է միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առումով։
Հիշեցնեմ, որ Կանադան առաջին երկիրն էր, որ ցանկություն հայտնեց միանալ ՀՀ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ ուղարկելով փորձագետ»,-գրել է պատգամավորը։