Վրաստանը ԵՄ անդամ կդառնա 2030 թվականին․ Կոբախիձե

Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա մինչև 2030 թվականը՝ ներկայացնելով կառավարության տարեկան հաշվետվությունն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Aliq.ge-ն։

«ԵՄ-ի տրամադրած 9-ը պայմանները, անշուշտ, կշարունակվեն իրականացվել։ Մինչև 2030 թվականը Վրաստանը կլինի ամենապատրաստը թեկնածու երկրներից Եվրամիության լիիրավ անդամակցելու առումով»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նաև նշել է, որ երկիրը կշարունակի ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ «Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական ոլորտներում։ Այս համագործակցության խորացումը կմնա մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print