Ռուսաստանը 7 տոննա օգնություն է ուղարկել Լոռու հեղեղից տուժածներին

«Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ջրհեղեղից տուժած Լոռու Ախթալա և Քարկոփ բնակավայրեր: Այդ մասին հայտնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի մամուլի ծառայությունը։ 

«Ախթալա են բերվել տեղի առողջության կենտրոնի համար նախատեսված էլեկտրագեներատորը, տարվել է նաև 500 մարդասիրական հավաքածու՝ սննդով և անձնական հիգիենայի պարագաներով։ Մի մասը տրամադրվել է նախապես կազմակերպված կետերում, մյուս մասը առաքվել է կոնկրետ հասցեներով՝ տարեցների և հաշմանդամների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print