Բայրամովը Բաքվում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ ՀՀ սահմանադրության հարցն է քննարկել

Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացը։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Միրզոյանը Օ’Բրայենին տեղեկացրել է «խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ Հայաստանի հետ ընթացող բանակցությունների մասին։ Միրզոյանը պնդել է, թե Ադրբեջանը «շահագրգռված է» տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ։

Հատկանշական է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ խոսել է նաև Հայաստանի սահմանադրության մասի, մասնավորապես, պնդել է, թե ՀՀ սահմանադրությունն «անհրաժեշտ է» փոխել։

«Ընդգծվել է Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ «շարունակվող պահանջներից» հրաժարվելու «կարևորությունը»»,- նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print