ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մանրամասներ է հայտնել Իրանում ընթացող ընտրություններից․
«Իրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող։
Քվեարկելու իրավունք ունեցող իրանցիները թիվը 62 միլիոն է։ Քվեարկությանը մասնակցության ամենամեծ քանակն Իրանում սովորաբար գրանցվում է 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ընտրատեղամասերը փակվելու են Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին»։