ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կայցելի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին համաժողովին (СОР29): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում։

«Այո, իհարկե։ Ես միշտ մասնակցել եմ COP գագաթնաժողովներին, ես գալիս եմ դրանց մեկնարկին և ավարտին։ Ակնկալում եմ, որ հենց դա կլինի փոփոխությունների պահը այն իմաստով, որ կգա գլոբալ ճանաչման պահը, որ մենք շարժվում ենք դեպի անդունդ»,- ասել է նա՝ պատասխանելով համաժողովին մասնակցելու ծրագրերի մասին հարցին:

COP 29-ը կանցկացվի Բաքվում 2024 թվականի նոյեմբերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print