ՌԴ ՀՕՊ-ը 36 ուկրաինական անօդաչու է խոցել Ռուսաստանի օդային տարածքում

Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել կամ ճնշել ՌԴ օդային տարածքում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։

«Հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը 18 ԱԹՍ են ոչնչացրել և ճնշել Բրյանսկի շրջանի տարածքում, 9 ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի շրջանի և ևս 9 ԱԹՍ՝ Բելգորոդի շրջանի տարածքում», – հայտնել են գերատեսչությունից։

Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print