ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը կիրազեկվի. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, թե կարող է հաստատել տարածվող այն տեղեկատվությունը, որ հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է.

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print