Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։

Նախարար Պապիկյանը նշել է, որ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք կխթանեն անձնակազմի համալրման կարևոր գործընթացը:

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից հետո պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print