ԶՊՄԿ-ն մշտապես աջակցել է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը

ԵՎՐՈ-2024-ում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը։ Հայ ֆուտբոլասերները հետևում են լարված և դիտարժան հանդիպումներին։ Հուսանք մեծ մրցաշարերին մի օր կտեսնենք նաև մեր ազգային հավաքականը։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։ Այս մասին տեղեկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։

2022 թվականին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «Սյունիք» և նոր ներդրումներով ու նոր նպատակներով սկսեց մասնակցել Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը։ Ընկերությունն ամբողջությամբ ֆինանսավորում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գործունեությունը, որտեղ բացի գլխավոր թիմից, մարզվում են ավելի քան 400 երեխաներ Կապան և Քաջարան խոշորացված համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերից»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ավարտված մրցաշրջանում «Սյունիք»-ը դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության փոխչեմպիոն։ Իսկ ակումբի պատանեկան թիմերը խոստումնալից արդյունքներ են գրանցել 2023/2024թթ․ պատանեկան առաջնություններում։

«Ուրախալի է, որ «Սյունիք-07»-ի (մինչև 17 տարեկանների թիմ) հինգ ֆուտբոլիստներ իրենց նորամուտի խաղերն են անցկացրել առաջին թիմի կազմում, իսկ «Սյունիքի» աղջիկների թիմը առաջնությունում համարվում է լավագույններից մեկը» ,-ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունից հայտնում են` 2023թ․ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի բյուջեն կազմել է ավելի քան 493 միլիոն ՀՀ դրամ։

Տեղեկանում ենք նաև, որ անցած տարի ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ կառուցվել են Տեղ համայնքի Տեղ և Կոռնիձոր բնակավայրերի խաղադաշտերը, նորոգվել է Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը։ Ընկերությունը խրախուսում և աջակցում է նաև սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերի անցկացմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print