Հեռախոսազրույցի ընթացքում կողմեր դեմ են արտահայտվել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ցանկացած ներկայությանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ:
Տեղեկությունը փոխանցում է «Mehr»-ը ՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ:
Իրանցի նախարարը նշել է, որ պաշտոնական Թեհրանը տարածաշրջանի անվտանությունը դիտարկում է փոխկապակցված խնդիր, հետևաբար Ադրբեջանի անվտանգությունը համարում է Իրանի և տարածաշրջանի անվտանգություն՝ հավելելով, որ դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ցանկացած տեղակայմանը․ «Մենք դա համարում ենք տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության դեմ»,-նշել է Աբդոլլահիանը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու հարցում «3+3» ձեւաչափով հանդիպումները։