Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտների դեմ ցույցերը

Թուրքիայի Կայսերի քաղաքում ցույցերը չեն դադարում: Դրանք սկսվել են 2 օր առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծագումով սիրիացի տղամարդը 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։

Տեղացիները այս գիշեր շարունակել են մեքենաներ շրջել, տներ հրկիզել, հարձակվել միգրանտների վրա: Նրանք պահանջել են արտաքսել բոլոր սիրիացի միգրանտներին: Իրավապահները մի շարք ցուցարարների են բերման ենթարկել:

ԶԼՄ-ները հայտնում են, որ բողոքի ակցիաներ են նաև Թուրքիայի այլ բնակավայրերում, այդ թվում՝ Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում: Ավելի վաղ Կայսերիի իշխանությունը հայտնել էր կասկածյալի կալանավորման մասին, խոստացել, որ նրա ընտանիքի անդամները կարտաքսվեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print