🎦Փոթորիկ Սանկտ Պետերբուրգում․ կան զոհեր

ՌԴ Սանկտ Պետերբուրգում փոթորկի հետևանքով երկու մարդ է մահացել, մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիա» թերթը։

Քաղաքի տարբեր հատվածներում ծառեր են տապալվել, ինչի հետևանքով մահացել է 36-ամյա մի կին և 11 տարեկան երեխա։ Երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի կոնտուզիա, գանգի բազմաթիվ կոտրվածքներ և կյանքի հետ անհամատեղելի այլ վնասվածքներ։ Բժիշկները պայքարել են, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Բացի այդ, վնասվել է 10 ավտոմեքենա,  շինարարական կռունկ է տապալվել։

Հաորդվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը 67 ահազանգ է ստացել ծառերի տապալվելու մասին, 4 ահազանգ՝ թույլ ամրացված մետաղական կոնստրուկցիաների քանդվելու մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print