Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար. Ալիև

Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (խմբ․) ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը։

Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է» (խմբ․)։

Նշենք, որ Ադրբեջանը 2020-ի արցախյան պատերազմից հետո ակտիվ շրջանառում է նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և դրա ներկայացուցիչների՝ ՀՀ վերադառնալու «իրավունքի» (խմբ․) թեզը:

Ադրբեջանում անգամ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն էր անցկացվել, որի շրջանակում հնչել էին կոչեր, որ «մի օր վերադառնալու են իրենց պատմական հայրենիք»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print