Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում այսօր պայքարը շարունակեցին Ռումինիայի և Նիդերլանդների հավաքականները։
20-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի խաղացող Կոդի Գակպոն բացեց հաշիվը, իսկ 83-րդ րոպեին փոխարինման մտած Դոնյելլ Մալեն նախ կրկնապատկեց իր թիմի առավելությունը, ապա մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։
Նշենք, որ Նիդերլանդների հավաքականը շարունակում է պայքարը քառորդ եզրափակչում, որտեղ մրցակիցը կլինի Ավստրիա-Թուրքիա զույգի հաղթողը։