ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում միաձայն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայտարարությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ռուսական պատվիրակության մասնակցությունը դադարեցնելու, ինչպես նաև մուծումների վճարումից հրաժարվելու վերաբերյալ։
Այս մասին որոշվել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի այսօրվա նիստում։
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դիմել է համապատասխան կոմիտեին՝ խնդրելով անհապաղ ուղարկել մասնակցությունը կասեցնելու մասին ծանուցում։