Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման ունիվերսալ բազան մնում է 2020 եւ 2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրը․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը զինում են սպառազինությամբ, փորձում վերակառուցել այն  պաշտպանական ոլորտում, միաժամանակ ՆԱՏՕ էմիսարները այցելություններ են կատարում Բաքու։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխղեկավար Անդրեյ Նաստասյինը։

«Դա խորացնում է լարվածությունը երկու հանրապետությունների միջեւ, չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը, սադրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում»,- ասել է նա։

Նա նորից կրկնել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման ունիվերսալ բազան մնում է 2020 եւ 2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ կայունությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում կարող է եւ պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակում։

«Եվրատլանտյան գործիչների կողմից իրենց բաղադրատոմսերի պարտադրումը, որոնք հեռու են տարածաշրջանի առանձնահատկությունը հասկանալուց, կհանգեցնի նոր բաժանարար գծերի Հարավային Կովկասում եւ կործանարար հետեւանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաեվրասիական անվտանգության համար։ Հուսով ենք, որ Բաքուն եւ Երեւանը դա լավ են հասկանում»,- ասել է Նաստասյինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print