2023 թվականին պետական բյուջեով նախատեսվող պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 5 տոկոսը
2023 թվականին պետական բյուջեով նախատեսվող պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, որը 35 տոկոսով ավել է 2022 թվականի ծախսային ցուցանիշից։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 5 տոկոսը։
Նախարարը նաև նշել է, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու։
«Դրանք 2023 թվականին կկազմեն 648 միլիարդ դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 10 տոկոս: Դա ՀՆԱ-ի 7 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը։