Նախորդ տարի Սիսիանի պատկերասրահ կատարած այցիս ընթացքում խոստացել էի վերանորոգման համար միջոցներ գտնել և խոստումս կատարեցի: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Վերջինիս խոսքով՝ մի քանի ամսում հաջողվեց վերանորոգել պատկերասրահի ցուցադրությունների սրահը պետություն-մասնավոր համագործակցությամբ:
«Այժմ տեխնիկայի, որոշ նյութերի և գույքի անհրաժեշտություն ևս կա, անպայման կաշխատեմ կարճ ժամանակահատվածում լուծում տալ նաև այս հարցին: Համայնքային զարգացման տեսանկյունից հատկապես կարևորում եմ մշակութային կենտրոնների զարգացումը: Դրանց գրավչության բարձրացումը և իրադարձային միջոցառումների կազմակերպումը կարող են ներգրավել այցելուներ, նպաստելով համայնքի զարգացմանը»,-գրել է Դավիթ Դանիելյանը։








