Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Մարտահրավերը կապված է Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈւԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի հետ:
Շաբաթ օրը՝ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում, թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը՝ թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Բոզքուրթ» կամ «Գորշ գայլեր») խմբավորման խորհրդանիշը։ Այն հավատարիմ է ռասայական գերազանցության, հակասեմիտիզմի, հայատյացության և իսլամիզմի գաղափարախոսությանը։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել նրան պատժել։ ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։