«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին

Օրեր առաջ Հետք-ը հոդված էր հրապարակել, ըստ որի բնակիչների կարծիքով Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ։

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին

««Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), պատասխանելով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի (այսուհետ՝ Հանքավայր  վերգետնյա մակերեսին տարվող աշխատանքների նպատակի մասին «Հետք» ինտերնետային թերթի 03.06.24թ. հարցմանը, հակիրճ տեղեկատվություն է տրամադրել տարվող աշխատանքների նպատակի և բնույթի մասին, ինչպես նաև նշել է, որ Ընկերությունը Հանքավայրը բաց եղանակով շահագործելու իրավունք և ծրագրեր չունի։ Հետագայում «Հետք» թերթի 2024 թվականի հունիսի 14-ի «Ըստ բնակիչների՝ Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ. ընկերությունը հերքում է» վերնագրով հոդվածից պարզ դարձավ, որ Հանքավայրի տարածքում իրականացվող վերգետնյա աշխատանքների բնույթի և նպատակի վերաբերյալ Կապանի բնակչության շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, և ձևավորվել է իրականության թյուրընկալում։ Հաշվի առնելով, որ «Հետք» թերթն իրեն հատուկ հետևողականությամբ ևս մեկ անդրադարձ է արել խնդրին, քննարկման առարկա դարձնելով ակնկալվող ստուգումն իրականացնող լիազոր մարմնի անկողմնակալությունը՝ հարկ ենք համարում առավել մանրամասն անդրադառնալ այդ աշխատանքներին և այս հարցի վերաբերյալ սեփական եզրակացություններն անելու բավարար փաստական նախադրյալներ տալ շահագրգիռ հանրությանը»,-ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունից հայտնում են, որ հանքավայրի նախկինում մշակված ստորերկրյա դատարկություններում փլուզման բարձր ռիսկի գոտիներում վտանգի կառավարման միջոցառումների հարցը վերանայվել է Կապանի ԼՀԿ-ի կողմից։ Արդյունքում, 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել են մասշտաբային հետազոտական ծրագրեր՝ այդպիսի գոտիների հայտնաբերման ուղղությամբ։ Հետազոտության արդյունքներով հայտնաբերվել են հինգ ռիսկային գոտիներ, որտեղ վտանգի կանխարգելման միջոցառումների հրատապությունը, անհրաժեշտ ծավալները ներկայում գնահատվում և նախագծվում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print